Բացահայտե՛ք Samsung Vision AI-ը Samsung հեռուստացույցով
Samsung Vision AI is here
Հայտնվում է հեռուստացույց՝ էկրանին վառ կապույտ աբստրակտ լանդշաֆտով պատկեր։ Հաջորդում են ևս չորս հեռուստացույցներ՝ էկրաններին վառ պատկերներ, որոնցից երկուսը գտնվում են առաջին հեռուստացույցի ձախ, իսկ մյուս երկուսը՝ աջ կողմում։


Բացահայտեք նոր փորձառությունների աշխարհը
Samsung Vision AI-ի միջոցով
Generative Wallpaper
Փոխեք տան մթնոլորտը հեռուստացույցի գեղեցիկ ֆոնային պատկերներով։ Պարզապես ընտրեք ձեր պատկերացրած պատկերի բանալի բառերը, և արհեստական բանականությունը կստեղծի չկրկնվող պատկերներ, որոնք կցուցադրվեն մեծ էկրանին։1
Գործի դրեք ձեր երևակայությունը։ Ընտրեք թեմայի բանալի բառերը՝ բնություն, տոնական տրամադրություն, ուրախ օր, ուրախ արձակուրդ, դեկոր, ոգեշնչիր ինձ։ Սեղմում եք «Ուրախ օր»։ Ձեզ առաջարկվում է 3 պատկեր։ Սեղմում եք «Վերագեներացնել»՝ ստանում եք 3 նոր պատկեր։ Ընտրում եք մեջտեղի տարբերակը։ Ընտրված պատկերը պահպանվել է։ Սա արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակություն է։
AI Upscaling
Վայելեք ձեր սիրելի տեսանյութերը ապշեցնող ուլտրա-բարձր կետայնությամբ, անգամ եթե այն սկզբնապես այդպես չի նկարահանվել։ Արհեստական բանականությունը կարող է բարելավել ձեր նախընտրած շոուների ու ֆիլմերի որակը՝ ապահովելով հստակ պատկեր։2
Պատկեր, որտեղ փոքրիկ աղջիկը համբուրում է շնիկին։ Ֆոտոյի վրա հայտնվում է Samsung NQ4 AI Gen3 պրոցեսորը, որը բարելավում է մի շարք մանրամասներ՝ աղջկա մազերն ու հագուստը, ինչպես նաև շնիկի դեմքը։ Արդյունքում պատկերը դառնում է շատ պարզ և ավելի շատ մանրամասներ են երևում։
AI Mode
Հանգիստ նստեք և թույլ տվեք, որ ձեր կարգավորումները ինքնուրույն թարմանան։ Մեր արհեստական բանականությունը կճանաչի ձեր տեսանյութը ու միջավայրը, ապա կհարմարեցնի պատկերն ու ձայնը՝ առավելագույն որակ ապահովելու համար։

Adaptive Sound Pro
Վայելեք մաքուր, վառ, բայց միևնույն ժամանակ բալանսավորված ձայնը՝ այնպես, ինչպես նախատեսել են հեղինակները։ Մեր արհեստական բանականությունը օպտիմալացնում է աուդիոն՝ ելնելով նրանից, թե ինչ եք դիտում և ինչ միջավայրում եք գտնվում, այնուհետև այն լրացուցիչ հղկում է ձայնի վերամշակման տեխնոլոգիայով։

Bixby
Get better help from a smarter voice assistant. With updated AI, Bixby can process multiple commands at once, and it's better at grasping the wider context. Enjoy smoother conversations, easier searches and seamless device control.

Pet Care
Հետևեք ձեր ընտանի կենդանիներին նույնիսկ այն ժամանակ, երբ տանը չեք։ Ձեր հեռուստացույցի ներկառուցված արհեստական բանականությունը կարող է հայտնաբերել, օրինակ, շան հաչոցը և տեղեկացնել ձեզ, որ կենդանին ուշադրության կարիք ունի։ Կարող եք նաև սահմանել անհատական կանոններ, որպեսզի ցանկացած պահին միանա ձեր ընտանի կենդանու սիրելի վիդեո բովանդակությունը։3

Samsung Knox Security
Ձեր գաղտնիությունը երաշխավորված է Samsung հեռուստացույցներում՝ շնորհիվ մշտական անվտանգության թարմացումների։ Անձնական տվյալները, ինչպես օրինակ գաղտնաբառերը, պաշտպանված են, միացված IoT սարքերն վերահսկվում են, իսկ վնասակար հավելվածներն ու կայքերը ավտոմատ կերպով արգելափակվում են։4

Ընտրեք ձեր Samsung AI հեռուստացույցը
Neo QLED 8K
Հեռուստացույց, որը բացահայտում է Vision AI-ի ողջ հզորությունը
Neo QLED
Իրական գույներ և կոնտրաստ
OLED
Թանձր սև, կատարյալ սպիտակ և բնական գույների ամբողջական սպեկտր
Samsung-ի պաշտոնական գործընկերները Հայաստանում
Ձեռք բերե՛ք Samsung-ի ապրանքատեսականին պաշտոնական գործընկերներից
Արհեստական բանականության ստեղծած բովանդակությունը միշտ կարող է ոչ լիարժեք կամ սխալ լինել, այնպես որ խնդրում ենք կրկնակի ստուգել։
Նկարը մոդելավորված է ցուցադրման համար։ Արտաքին տեսքի և դիզայնի փոփոխությունները, որոնք չեն ազդում պրոդուկտի աշխատանքի վրա, կարող են ի հայտ գալ առանց նախազգուշացման։
UI-ը, բովանդակությունն ու ծառայությունները կարող են տարբերվել՝ ըստ տարածաշրջանի և ենթակա են փոփոխման առանց նախազգուշացման։
Ֆունկցիաները կարող են տարբերվել՝ ըստ մոդելի։ Յուրաքանչյուր մոդելի առանձնահատկություններին կարող եք ծանոթանալ տեխնիկական բնութագրերում։
Վիդեոյի որակը կարող է տարբերվել՝ տեսակից և ձևաչափից կախված։
-
Back to Location
Generative Wallpaper. Օրվա ընթացքում գեներացումների փորձերի քանակը կարող է սահմանափակ լինել։ Ֆունկցիան հասանելի է բոլոր երկրներում, բացի Չինաստանից։
-
Back to Location
AI Upscaling. Այս ֆունկցիան կարող է չգործել՝ երբ միացված է համակարգչի միջոցով կամ ակտիվ է խաղային ռեժիմը (Game Mode)։
-
Back to Location
Pet Care․ Բջջային սարքերում իրական ժամանակում դիտումը հասանելի է Android 11.0 և ավելի բարձր կամ iOS 16.0 և ավելի բարձր համակարգերով աշխատող սարքերի համար։ Այս ֆունկցիան հասանելի է միայն 2025թ.-ին և դրանից հետո թողարկված Samsung հեռուստացույցների վրա։ Գործում է միայն այն դեպքում, երբ հեռուստացույցը անջատված է։ Ֆունկցիան օգտագործելու համար հեռուստացույցը պետք է միացված լինի էլեկտրական հոսանքին։ Ծանուցումներ ուղարկելու և ստանալու համար հեռուստացույցն ու բջջային սարքը պետք է միացված լինեն SmartThings-ին։
-
Back to Location
Samsung Knox Security․ Samsung Knox անվտանգության համակարգը գործում է Tizen® հարթակով աշխատող և 2015 թվականից հետո թողարկված Samsung հեռուստացույցների համար։ Անհրաժեշտ է ծրագրային ապահովման վերջին թարմացումը։