Ինչպես կատարել Samsung Galaxy-ի պարամետրերի վերականգնում (hard reset, factory reset)
Բովանդակություն
- Ինչի՞ է համար է անհրաժեշտ տվյալների վերականգնումը
- Ի՞նչ պետք է անել տվյալների վերականգնումից առաջ
- Տվյալների վերականգնման առաջին եղանակը՝ մենյուի միջոցով
- Տվյալների վերականգնման երկրորդ եղանակը՝ կոճակների միջոցով
- Եթե վերականգնումից հետո սարքը չի միանում, անհրաժեշտ է Google հաշիվ
- Եթե վերականգնումից հետո սարքը չի միանում (կախվում է)
Ինչի՞ է համար է անհրաժեշտ տվյալների վերականգնումը
Սարքի տվյալների վերականգնումը (կարգավորումների վերականգնում, hard reset, factory reset) սմարթֆոնից կամ պլանշետից բոլոր տվյալների՝ կոնտակտների, հաղորդագրությունների, ներբեռնված հավելվածների, լուսանկարների, երաժշտության, էլ․փոստի կարգավորումների, ժամացույցի և այլնի ջնջումն է։ Վերականգնումից հետո սարքը վերադառնում է գործարանային վիճակի։
Մինչ սարքի օգտագործումը, օպերացիոն համակարգում կուտակվում են սխալներ, որոնք խոչընդոտում են նրա լիարժեք աշխատանքին և մեծացնում էներգիայի ծախսը։ Տվյալների վերականգնման ժամանակ զրո է դրվում օպերացիոն համակարգի կարգավորումները և ջնջվում են ծրագրային խափանումները և սխալները։ Սարքի լիարժեք աշխատանքի համար վերականգնումը կատարեք վեց ամիսը մեկ, ինչպես նաև՝ ապարատային ծրագրի թարմացումից հետո։
Սարքի լիարժեք աշխատանքի համար վերականգնումը կատարեք վեց ամիսը մեկ, ինչպես նաև՝ ապարատային ծրագրի թարմացումից հետո։
Սովորաբար տվյալների վերականգնումը կատարվում է հետևյալ դեպքերում՝
- Սարքը վաճառելու կամ մեկ այլ անձի փոխանցելուց առաջ։
- Եթե սարքում առաջանում է որևէ խնդիր, որը չի լուծվում այլ եղանակներով։
- Սարքի ծրագրային ապահովման (ապարատային ծրագրի) թարմացումից հետո։
Ի՞նչ պետք է անել տվյալների վերականգնումից առաջ
Պատճենեք սարքից կարևոր տեղեկատվությունը։
Վերականգնման ժամանակ սարքի ամբողջ հիշողությունը կմաքրվի, և բոլոր տվյալները կջնջվեն։ Եթե կան կարևոր տվյալներ, պատճենեք դրանք։
Ջնջեք սարքից Google հաշիվը։
Եթե դա չանեք, ապա վերականգնումից հետո սարքը միացնելիս կպահանջվի այն հաշիվը, որը եղել է սարքում վերականգնումից առաջ։ Այդ հաշվի տվյալները մուտքագրելուց առանց սարքը միացնելը հնարավոր չի լինի։
Տվյալների վերականգնման երկրորդ եղանակը՝ Recovery մենյուի միջոցով՝ կոճակների օգնությամբ
Նշում՝
- ТԱյս եղանակը կիրառվում է այն դեպքում, երբ սմարթֆոնը կամ պլանշետը չի բեռնվում կամ էկրանը կողպված է։
- Android 11-ից սկսած վերականգնումը կատարելուց առաջ հեռախոսը պետք է միացված լինի USB մալուխով համակարգչին կամ մեկ այլ սարքի (օրինակ՝ խաղային կոնսոլի, հեռուստացույցի կամ մեքենայի)։
Եթե սարքը կողպված է, վերսկսեք այն կոճակների միջոցով՝ միաժամանակ սեղմեք և պահեք Սնուցում և Ձայնի մակարդակի կարգավորում կոճակները մինչև 10 վայրկյան։ Անցեք հաջորդ քայլին՝ համակարգի բեռնմանը, մինչ հտռախոսի միանալը։
- Եթե սարքը ունի «Գլխավոր» կոճակ (կենտրոնում՝ ներքևում)՝ Սնուցում + Գլխավոր + Ձայնի մակարդակի բարձրացում։
- Եթե սարքը ունի «Bixby» կոճակ (միացման կոճակից հակառակ կողմում)՝ Սնուցում + Ձայնի մակարդակի բարձրացում + Bixby։
- Եթե սարքը չունի «Գլխավոր» և «Bixby» կոճակներ՝ Սնուցում + Ձայնի մակարդակի բարձրացում։
Recovery-ը սարքի բեռնման հատուկ ռեժիմ է, որը նման է տեքստային մենյուի։
- Եթե հայտնվում է «No command» մակագրությունը և եռանկյուն՝ բացականչական նշանով, սպասեք 30-40 վայրկյան։
- Եթե Recovery մենյուն չի հայտնվում, կրկնեք 1-3 քայլերը՝ ավելի երկար պահելով կոճակները։
Եթե հանկարծ փոխեք միտքը և չցանկանաք վերականգնում կատարել այժմ և ցանկանում եք դուրս գալ Recovery մենյուից, ընտրեք Reboot system now կետը՝ վերսկսելու հեռախոսը։
Եթե վերականգնումից հետո սարքը չի միացվում (կախվում է)
Տվյալների վերականգնումից հետո հեռախոսը կարող է որոշ ժամանակ բեռնվել։ Որոշ դեպքերում դա կարող է մոտ մեկ ժամ տևել։
Եթե հեռախոսը այդպես էլ չի բեռնվում, դիմեք Samsung-ի սպասարկման կենտրոն՝ անհրաժեշտ է ապարատային ծրագրի վերազինում՝ ինժեներական մեթոդով։