Ինչպես տեղադրել հավելվածը Samsung հեռուստացույցի վրա

Ձեր հեռուստացույցում նախապես տեղադրված է պաշտոնական հավելվածների խանութ: Այնտեղի բոլոր հավելվածները արդեն օպտիմիզացված են ձեր սարքի համար, եւ դրանք կարող եք անվճար ներբեռնել: Հավելվածները տեղադրելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել հենց այն: Ձեր Samsung հեռուստացույցի վրա հավելված տեղադրելու եղանակը իմանալու համար ընտրեք ձեր հեռուստացույցի թողարկման տարին կամ սերիան, ապա օգտվեք ստորեւ բերված հրահանգներից մեկից։

Նկատի ունեցեք։

  • Պաշտոնական խանութում այս կամ այն հավելվածի հրապարակման մասին որոշում է կայացնում միայն մշակողը։
  • Ի տարբերություն համակարգիչների և սմարտֆոնների, հեռուստացույցներում խորհուրդ չի տրվում տեղադրել արտաքին աղբյուրներից հավելվածներ։ Այդպիսի հավելվածների ճիշտ աշխատանքը Samsung-ը չի երաշխավորում։
  • Խանութում հասանելի հավելվածների ցանկը կարող է տարբեր լինել երկրից եւ հեռուստացույցի մոդելից կախված։

Նշում։

Ձեր հեռուստացույցում հավելվածներ տեղադրելու համար անհրաժեշտ է մուտք գործել Samsung հաշվիվ։

1 Սեղմեք «Home» կոճակը Smart Control վահանակի վրա։
2 Ընտրեք «Մեդիա» կետը, ապա անցեք «Apps» կետ։
3 Ընտրեք հավելվածը առաջարկվող կատեգորիաներից։

Apps բաժնում գտնվում են հայտնի հավելվածները: Անհրաժեշտ հավելվածը կարող եք գտնել կատեգորիաների միջոցով կամ օգտագործել վերին աջ անկյունում գտնվող որոնումը։

4 Ընտրեք հավելվածը եւ սեղմեք «Տեղադրել»։
5 Սպասեք ներբեռնման ավարտին։
6 Սեղմեք «Բացել»։
7 Տեղադրումից հետո հավելվածը կարող եք գտնել «Տեղադրված հավելվածներ» կատեգորիայում։

Նշում։

Ձեր հեռուստացույցում հավելվածներ տեղադրելու համար անհրաժեշտ է մուտք գործել Samsung հաշվիվ։

1 Սեղմեք Home/Տուն կոճակը ձեր հեռուստացույցի պուլտի վրա։
2 Ընտրեք APPS բաժինը ստորին լողացող պատուհանում։
3 Ընտրեք հավելվածը ժանրերից կամ օգտագործեք որոնումը հեռուստացույցի վերին աջ անկյունում։
4 Ընտրեք Տեղադրել։.
Հավելվածը կներբեռնվի եւ կհայտնվի Smart Hub-ի գլխավոր էկրանի վրա։
5 Սպասեք ներբեռնման ավարտին։
6 Ընտրեք Բացել։
Տեղադրումից հետո հավելվածը կարող եք գտնել «Տեղադրված հավելվածներ» կատեգորիայում։

1 Միացրեք Smart Hub-ը։
Դրա համար սեղմեք «Home/Տուն» կոճակը կամ Smart smart button ձեր հեռուստացույցի վահանակի վրա։
2 Ընտրեք APPS բաժինը կամ օգտագործեք որոնումը հեռուստացույցի վերին աջ անկյունում։
3 Ընտրեք հավելվածը կամ օգտագործեք որոնումը հեռուստացույցի վերին աջ անկյունում։
4 Ընտրեք Տեղադրել։
Հավելվածը կներբեռնվի եւ կհայտնվի Smart Hub-ի գլխավոր էկրանի վրա։
5 Սպասեք ներբեռնման ավարտին։
6 Ընտրեք Բացել։
Տեղադրումից հետո հավելվածը կարող եք գտնել «APPS» բաժնում։

1 Միացրեք Smart Hub-ը։
Դրա համար սեղմեք գունավոր Smart smart button կոճակը հեռուստացույցի վահանակի վրա։
2 Ընտրեք Հավելվածներ բաժինը ստորին վահանակում։
3 Ընտրեք հավելվածը առաջարկվող կատեգորիաներից կամ օգտագործեք որոնումը հեռուստացույցի վերին աջ անկյունում։
4 Ընտրեք Ներբեռնում։
5 Սպասեք ներբեռնման ավարտին։
6 Ընտրեք Բացել։
 Տեղադրումից հետո հավելվածը կարող եք գտնել «Իմ App» կատեգորիայում։

1 Միացրեք Smart Hub-ը եւ ընտրեք Հայտնի բաժնում APPS բաժինը։
Smart Hub-ը միացնելու համար սեղմեք Smart smart button կոճակը վահանակի վրա։
Հավելվածներ ներբեռնելու համար կարող եք օգտագործել նաեւ որոնումը։
2 Ընտրեք Կատեգորիաներ կետը։
Հավելվածը կարող է գտնվել առաջարկվող կատեգորիաներից մեկում՝ տեսանյութ, խաղ, սպորտ կամ ոճ։
3 Ընտրեք հավելվածը։
Կատեգորիան ընտրելուց հետո տեղափոխեք շրջանակը անհրաժեշտ հավելվածի վրա եւ սեղմեք պուլտի վրա ОК։
4 Ընտրեք Ներբեռնում։
5 Սպասեք ներբեռնման ավարտին։
6 Ընտրեք Բացել։
• «Ամենից հայտնի» բաժնում ցուցադրվում են օգտվողների շրջանում հայտնի հավելվածները։
• «Նոր» բաժնում ցուցադրվում են Samsung Apps խանութում վերջերս ավելացված հավելվածները։

1 Միացրեք Smart Hub-ը եւ ընտրեք Samsung Apps։
Դրա համար սեղմեք գունավոր Smart smart button կոճակը ձեր հեռուստացույցի վահանակի վրա եւ ստորին պատուհանում միացրեք Samsung Apps-ը։
2 Ընտրեք անհրաժեշտ կատեգորիան։
Հավելվածը կարող է գտնվել առաջարկվող կատեգորիաներից մեկում՝ տեսանյութ, խաղ, սպորտ կամ ոճ։
3 Ընտրեք հավելվածը։
Կատեգորիան ընտրելուց հետո տեղափոխեք շրջանակը անհրաժեշտ հավելվածի վրա եւ սեղմեք պուլտի վրա ОК։
4 Ընտրեք Ներբեռնում։
Հավելվածը կներբեռնվի եւ կհայտնվի Smart Hub-ի գլխավոր էկրանի վրա։
5 Սպասեք ներբեռնման ավարտին։
6 Ընտրեք Թողարկում:
});